|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շատ շուտով կպարզվի, որ մեզանում մոտ 95 տոկոսն իրանաիսրայելական հակամարտության լուրջ փորձագետներ են։ Աշխարհացունց և դավադրապաշտական վերլուծությունների պակաս չենք ունենա, մեր դարդը թողած այլոց դարդով տապակվողների պակաս՝ նույնպես։ Նախանշաններն արդեն կան։
Իսկ իրականում մեր թիվ մեկ մտահոգության ու վերլուծության առարկան պետք է լինի այն, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա։
Ճիշտ է, մեր հարևան ու բարեկամ Իրանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի, բայց նախևառաջ մենք մեր ներքին խնդիրները պետք է լուծենք, որ կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին»։