կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 14:05
Հասարակություն

«Հենակետ է, դիրք է... բառախաղերից զերծ մնացեք` դրանից միայն հակառակորդն է օգուտ քաղում»

«Հենակետ է, դիրք է... բառախաղերից զերծ մնացեք` դրանից միայն հակառակորդն է օգուտ քաղում»

Լրագրող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը գրել է, որ, իր տեղեկություններով, հյուսիսային ուղղությամբ, այսօրվա դրությամբ, կա 14 ռազմական հենակետ, որոնք մինչև ապրիլ 1-2-ը հայկական ուժերի ձեռքում էին:

Yerkir.am_ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը սահմանին իրավիճակը սրվելու առաջին իսկ օրից հորդորել է` բառախաղերի մեջ մի' մտեք:

«Հենակետ է, դիրք է, 7 միլիոն տարածք է կամ 7 միլիարդ միլիմետր է… Իսկ եթե պարզվեց` 7 չի՞… Առաջին իսկ օրվանից նույն բանն եմ հորդորել` բառախաղերից, ոչ մասնագիտական գնահատականներից, հատկապես` այն մարդկանց կողմից, ովքեր անձամբ տեղում չեն եղել, զերծ մնալ, քանի որ դրանք անիմաստ շահարկումների տեղիք են տալիս, որից միայն հակառակորդն է օգուտ քաղում: Պաշտպանության նախարարությունը որևէ մեկից երբեք ոչինչ չի թաքցրել: Փաստը կա, չէ՞, ասվել է, որ ինչ-որ բան տվել ենք, ոչինչ չի թաքցվել»,- ասաց նա` հավելելով, որ նման խոսակցություններին ուղղակի պետք է վերջ տալ: