|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այս օրը ոչ միայն հիշարժան է և պարտավորեցնող, այլև շրջադարձային է լինելու ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ և աշխարհասփյուռ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կանցնեք այն, ինչպես դա անցել են ձեր նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության գրասենյակում փետրվարի 18-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը:
ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության շարքերն այդպիսով շարունակում են համալրվել։ Արարողության մասնակիցներին օրվա խորհուրդը փոխանցեց և նորագիրներին բարի գալուստ մաղթեց նաև ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի նախագահ Հովսեփ Սիմոնյանը: