Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարյան ապստամբության ժամանակ բոլշևիկների կողմից կացնահարված ու սպանված՝ Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Հայ հեղափողական դաշնակցության ներկայացուցիչների կողմից այսօր հարգանքի տուրք մատուցվեց՝ անարդարության դեմ պայքար մղած հերոսների հիշատակին։
Ձևավորված ավանդույթի համաձայն, այսօր ևս Փետրվարյան ապստամբության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցավ երդման արարողություն և ՀՅԴ-ի շարքերը համալրվեցին:
Նշենք նաև, որ Փետրվարյան ապստամբությունը սկիզբ է առել 1921 թվականի փետրվարի 13-ին՝դաշնակացականների գլխավորությամբ: Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։