Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մենք 31 օր է բլոկադայի մեջ ենք, դա նշանակում է մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքների հետ կապված, մենք ունենք խնդիրներ անջատված ընտանիքների հետ կապված, առողջության ոլորտում, ունենք խնդիրներ կրթության մեջ, ունենք խնդիրներ, որ մարդիկ մահացել են, ցավոք սրտի, չեն կարողանում հողին հանձնել, երբ որ մեր հարևան պետությունը ասում է խնդիրներ չկա, իրենք ուղղակի իսկապես չեն ուզում ընդունել իրականությունը և իսկապես ասած բառերով ընդունում են, որ մենք ունենք ճգնաժամ։ Այս մասին Արցախում տեղի է ունենում տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Դա հաստատվում է նրանով, որ իրենց հաշվարկներով անցել է մոտ 400 մեքենա այս մի ամսվա մեջ, եթե մենք նայենք մինչև բլոկադան մենք ունեցել ենք մի օրվա մեջ ավելի շատ մեքենաներ, քան հիմա մի ամսվա մեջ։ Եթե մենք խոսում ենք հիվանդների մասին կամ խոսում ենք անջատված ընտանիքների մասին՝ մենք բոլորս էլ տեսնում ենք, որ ամեն տեղ խնդիր կա։ Նույն ժամանակ այս ամենը մեզ ավելի միավորեց, մենք տեսանք, որ ժողովուրդը, և հասարակությունը, և պետությունը այս դժվար ժամանակին միացել ենք, և իսկապես, հասկանալով իրավիճակի դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է։ Հանրահավաքը և մինչև այդ տեղի ունեցած հանդիպումները համայնքներում, շրջաններում ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքը կանգնելու և դիմանալու այս ամեն ինչին, և սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ պայքար է ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավուքն ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքնեով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվել ուրիշի պայմաններին։ Այդ կողմից այդ հասկացողությունը կա մարդկանց մեջ, այդ հասկացողությունը ուժ է առնում ամեն օր և այս ստեղծված ծանր իրավիճակում մենք մարդկանց մոտ տեսնում ենք ավելի շատ միասնության զգացողությունը»,- ասաց նա։