Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն, ինչ անում է այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կտրելն է՝ հնարավոր բոլոր դաշնակիցներից մեզ և թողնել միայնակ, ինչպես ինքն էր այն ժամանակ ձևակերպում՝ Թուրքիան ու Ադրբեջանը ցուլ էին, իսկ իրականում նրանք գորշ գայլեր են և այդ գորշ գայլերի դեմ մեն-մենակ ենք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է և ավելի շատ ՌԴ շահերն է սպասարկում, քան Հայաստանի։
«Այն, ինչ անում է այս իշխանությունը՝ կտրել մեզ մեր բոլոր դաշնակիցներից և թողնել միայնակ, ինչպես ինքն էր ձևակերպում, Ադրբեջանն ու Թուրքիան ցուլ են, իրականում գայլեր են և այդ գորշ գայլերի հետ թողնում է մեն-մենակ»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Հայաստանը հեռու է վանում իր դաշնակիցներին, սառեցնում է նրանց հետ հարաբերությունները. «Դրա համար Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք մեր բոլոր արտաքին անվտանգային համակարգերը:
Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարեկամության, ռազմական փոխադարձ աջակցության միջազգային համաձայնագիր, ինչո՞ւ դա կյանքի կոչելու համար բավարար ջանքեր չի գործադրում Նիկոլ Փաշինյանը, այլ փորձում է ամեն գնով այդ դաշինքը տապալել: Անգամ եթե ռուսական կողմից սխալ ազդակներ են հնչում, քո պարտավորությունն է այդ սխալ ազդակները ուղղել և ուղղորդել քո դաշնակցին քո շահերը պաշտպանելու համար»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Նրա խոսքով՝ ասօր աշխարհում չկա երկիր, որ խնդիրները լուծի միայնակ։
«Դաշնակիցներին հեռու մղելը, նրանց հետ հարաբերությունները սառեցնելը գործելակերպ է, դրա համար Նիկոլ Փաշինյանը Հայոց պետականությունը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետևանքով կորցրել ենք բոլոր հնարավոր արտաքին անվտանգային համակարգերը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։