Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն է հրապարակել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին, ԱԱՊ օղակի բժիշկներին, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների տնօրեններին, որը ներկայացնում ենք ստորև․
«Առողջապահության նախարարությունը առանց իրավական հիմքերի իրականացրել է բնակիչների ապակցում՝ հիմք վկայակոչելով ներկա պահին նրանց Հայաստանում չգտնվելու փաստը: Այնուհետ, արդեն իսկ իրականացրածի մասին տեղեկացրել է բժշկական կազմակերպություններին 02.09.2024թվականի շրջաբերական գրությամբ:
Ըստ ՀՀ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի հոդված 3-ի 6-րդ մասի արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատում է առողջապահության լիազոր մարմինը՝ նախարարությունը, որն իր հերթին 2023թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրամանով կարգավորել է ԱԱՊ օղակում բնակչի գրանցման, և գրանցումից դուրս գալու, բժշկին փոխելու կարգը:
Սույն հրամանը հստակ սահմանում է.
«20. ԱԱՊ բժշկի մոտից բնակչի ապակցման հիմքերն են.
1) բնակչի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված գրավոր դիմումը կամ այլ ԱԱՊ հաստատության ԱԱՊ բժշկի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով սույն հավելվածով սահմանված ընթացակարգով ապակցման հայց ներկայացնելը,
2) (ենթակետն ուժը կորցրել է 22.02.24 N 75-Ն)
3) ԳԲԼԲ-ում գրանցված, սակայն նախորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՊ բժշկի մոտ այց չիրականացնելը,
4) բնակչի մահվան դեպքում՝ հիմք ընդունելով էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալները,
5) մանկաբույժների մոտ գրանցված երեխաների 18 տարին լրանալուց հետո:
21. Առողջապահության նախարարության կողմից սույն ընթացակարգի 20-րդ կետի 3-5-րդ ենթակետերի հիմքով ապակցումները կարող են իրականացվել նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:»:
Հետևություն, Առողջապահության նախարարությունը իրականացրել է ԲԿ-ների համար ֆինանսական հետևանքներով մի գործառույթ, որի իրավական հիմքերը բացակայում են: Արդյունքում.
Իսկ թե ինչ խնդիրներ կան ԱԱՊ օղակում բնակիչների գրանցման, ապակցման և այլի վերաբերյալ, մենք հանգանամորեն կներկայացնենք մոտ ապագայում:
Շարունակելի...»։