կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-13 14:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս խելագարը մեր ժողովրդի դեմ սկսել է նոր պայքար՝ դասակարգային պայքար․ Իշխան Սաղաթելյան

Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ․ այդ ճգնաժամի և՛ պատճառը գիտեք, և՛ մեղավորին, և՛ պատասխանատուին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Նոյեմբերյանի ընտրողների հետ հանդիպմանը։

Ամսի 20-ին դրանց պետք է հեռացնենք, ասաց նա, որ մեր խնդիրները լուծվեն․ սա է ստեղծված իրավիճակից ելքը։

«Այսօր այն, որ կա Սյունիքում ու Գեղարքունիքում, չոքելու է նաև Տավուշի դուռը։ Ու էդպես շարունակ։ Մի օր էլ ասելու են՝ Նոյեմբերյանն էր դժգույն ու դժբախտ քաղաք։ Էս է էս իշխանության նկարագիրը, էս է էս իշխանության հետ հեռանկարը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մեր երկրում կա պարտության, ծնկի եկած խայտառակության մի ուրվական, ով ընկել է Հայաստանի գյուղերը և մարզերը և ուզում է վերընտրվել։

«Մենք հունիսի 20-ին պետք է որոշենք՝ ինչպե՞ս ենք ուզում ապրել․ ուզում ենք ապրել խաղա՞ղ, անվտա՞նգ, արժանապատի՞վ, թե ստի, կեղծիքի, ատելության մեջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ «խելագարը» այս օրերին մեր ժողովրդի դեմ սկսել է նոր պայքար՝ դասակարգային պայքար․ կրկին ժողովրդին բաժանել է նոր խմբերի, հայտարարում է՝ պետք է պայքարել էլիտայի դեմ։

«Ժողովո՛ւրդ, ի՞նչ է նշանակում «էլիտա»․ դա այն մարդկանց խումբն է, ովքեր իրենց բնագավառում կայացել են, ունեն հեղինակություն, անցած ճանապարհ, հանրային կարծիքի վրա ունեն ազդեցություն։ Այսօր այդ մարդկանց հետևից է ընկել։ Ասում է՝ պետք է վերացնենք բիզնես էլիտան, քաղաքական էլիտան, զինվորական էլիտան, հոգևոր էլիտան։ Ու ասում է՝ ես եմ ժողովուրդը։ Խոտերի վրա պառկած, գինու շիշը դոշին բոմժը չի կարա լինի հայ ժողվորդի ու հայ մարդու հավաքական կերպարը։ Հայ մարդու հավաքական կերպարն է բահը ձեռքին, սուրը ձեռքին, գրիչը ձեռքին․ դա է հայ մարդու կերպարը, ոչ թե գինու շիշը դոշին էդ բոմժը, որն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, թաքնվել է ժողովրդի թիկունքում, խոսում է ժողովրդի անունից։ Տղա՛ ջան, դու ու քո կողքի էն բազմակի օգտագործման օլիգարխները կապ չունեք այս ժողովրդի հետ, դուք պետք է հունիսի 20-ին հեռանաք, ու ձեզ հեռացնելու է մեր ժողովուրդը․ դա է ճանապարհը, սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք ապրել, թե՞ ոչ։ Վստահ եմ, որ դուք ուզում եք, և, ի հեճուկս իրենց, մենք ապրելու ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․