|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը կրկնապատկել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհի չափը։ Այս ՊՈԱԿ-ի տնօրենը, հիշեցնենք, Վաղինակ Սարգսյանն է, ով զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2018-ի իշխանափոխության օրերին խաղաղապահների գնդին՝ «Ստալիչնի պոլկից», հենց նա է հանել փողոց՝ Փաշինյանի ակցիաներին մասնակցելու, եւ, ըստ որոշ լուրերի, հենց դրանից հետո է Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշել հրաժարական տալ։
Այս տարի նշված ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի չափը կազմում է 483 մլն 792 հազար դրամ, մինչդեռ 2023-ին 2 անգամ պակաս էր՝ 215 մլն 320 հազար դրամ:
Ընդ որում՝ այդ թիվն էլ էր այդ ՊՈԱԿ-ի համար շատ, որովհետեւ փողն այնքան էր ավելացել, որ ՊՈԱԿ-ը սկսել էր տարեվերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ անել` խորովածով ուղեկցվող, որ գումարը հասցնի ծախսել։ Հասկանալի չէ, թե 2024-ին այդ 483 մլն 792 հազար դրամն ինչի համար է տրամադրվելու, քանի որ պայմանագրում ծրագրի որեւէ նկարագրություն առկա չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում