Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ:
ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված` սոցիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվելու ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից: Հաշվի առնելով սոցիալական անապահովության համակարգում ներառված ուսանողների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները` նախարարի հրամանով նախապես սահմանված բակալավրի կրթական ծրագրի համար` 85 և մագիստրոսի կրթական ծրագրի համար՝ 90 տոկոս ՄՈԳ-երի շեմերը իջեցվել են՝ դառնալով 75 տոկոս:
Արդյունքում` ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանով սոցիալական աջակցության ծրագրից օգտվողների թիվը կրկնապատկվել է՝ նրանց համար սահմանելով 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրից օգտվող ուսանողների ցուցակներն արդեն հաստատված են և առաքվել են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Բուհերի կողմից ներկայացված` սոցիալապես անապահով ուսանողների շուրջ 70 տոկոսը, հաղթահարելով հրամանով սահմանված ՄՈԳ-երի շեմը, օգտվում է ուսման վարձի փոխհատուցման ծրագրից: