Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
«Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը Կանանց միջազգային օրվան ընդառաջ արձանագրում է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի Վերին Լարս անցակետով ծաղիկների մատակարարումների ծավալների աճ։
2024 թվականի սկզբից Ռոսսելխոզնադզորի վարչությունը Հայաստանից վերահսկել է ավելի քան 20,5 միլիոն հատ ծաղիկ (2023 թվականին, նույն ժամանակահատվածում, առաքումները կազմել են ավելի քան 11 միլիոն)։ Այս ծավալից փետրվարի 26-ից մարտի 4-ը ներկրվել է շուրջ 7 մլն ծաղիկ։ Ստացվել է ամենաշատ կակաչները՝ 15,7 մլն հատ, որին հաջորդում են վարդերը՝ 4,3 մլն հատ։ Այս տարի ներկրվել է նաև 211 հազար հատ ալստրոմերիա, 88 հազար հատ հերբերա, 2 հազար հատ քրիզանթեմ և 1,5 հազար հատ նարգիզ։
Հայաստանից ներկրված կակաչների թիվն ավելացել է գրեթե երեք անգամ (2023թ. նույն ժամանակահատվածի համար՝ 5,5 մլն հատ), վարդերը՝ 1,3 անգամ (2023թ.՝ 3,1 մլն հատ), քրիզանթեմները՝ 32,5 անգամ (2023թ.՝ 63 հազ. հատ), առաջին անգամ նարգիզներ են ստացվել։ Սակայն ալստրոմերիաների մատակարարումը նվազել է 1,6 անգամ (2023 թվականին՝ 342 հազար հատ), իսկ հերբերաների՝ 2,3 անգամ (2023 թվականին՝ 206 հազար հատ)։