կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 18:44
Հասարակություն

2019-ին Սորոսի ֆոնդի կողմից Սաքունցի ղեկավարած կառույցին տրված դրամաշնորհը 130.000 դոլարից դարձել է 220.900 դոլար

2019-ին Սորոսի ֆոնդի կողմից Սաքունցի ղեկավարած կառույցին տրված դրամաշնորհը 130.000 դոլարից դարձել է 220.900 դոլար

Սորոսի հիմնադրամի և վերջինիս կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում բավականին վիճահարույց է։ Հանրությունը այս կազմակերպություններին մեղադրում է տարիներ շարունակ ահռելի չափերով դրամաշնորհներ ստանալու մեջ, որոնք վերջիններս ծառայեցրել են ոչ թե իրենց հռչակած մարդու իրավունքների պաշտպանության և այլ բարի նպատակների համար, այլ պետական ինստիտուտները խարխլելու, ահաբեկիչներին աջակցելու, երկրում խժդժություններ առաջացանելու համար։ Հանրությունը վերջիններիս որակում է «կեղծ քաղհասարակություն» անվամբ, գրում է antifake.am

Սորոսի հիմնադրամից ահռելի չափերի դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից մեկն էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն է, որի նախագահը Արթուր Սաքունցն է։

Այսպես, ՀՔԱՎ-ընախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ, ԲՀՀ հայաստանյան գրասենյակից դրամաշնորհներ է ստացել սկսած 2006 թվականից, և մինչ օրս այդ կառույցից ստացած դրամաշնորhների չափը կազմում է ավելի քան 1.100.000 դոլար։ Բացի այդ, նույն հիմնադրամից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար ՀՔԱՎ-ը ստացել է 82.300 դոլարի դրամաշնորհ, իսկ ՀՔԱՎ Սպիտակի մասնաճյուղը ստացել է 9.070 դոլարի դրամաշնորհ։

ՀՔԱՎ-ը այս տարվա հունվարի 7-ին 130.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ էր ստացել Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։

Դրամաշնորհի մասին տեղեկությունը հասանելի է «ԲՀՀ-Հայաստան»-ի պաշտոնական՝ osf.am կայքում, որի «grants list» բաժնում դրամաշնորհը թվագրվում է 20009 համարով։

Դրամաշնորհի տրամադրման նպատակի մեջ նշվում է, որ «ծրագրի նպատակն է ավելացնել խոցելի խմբերի՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը՝ զարգացնելով քաղաքացիական վերահսկողական մեխանիզմները՝ հետագա խախտումներն ու չարաշահումները կանխելու համար, ինչպես նաև բարձրացնելով հասարակության գիտակցությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության կառուցման հարցերի հետ կապված։

Մինչդեռ, նկատում ենք, որ դեռևս հունվարին տրամադրված դրամաշնորհի չափը osf.am կայքում փոփոխվել է՝ 130.000 ԱՄՆ դոլարից դառնալով 220.900 ԱՄՆ դոլար՝ մնալով նույն՝ 20009 համարի ներքո։

Հասկանալու համար, թե ինչու է Սորոսի հիմնադրամը գրեթե 100.000 դոլարով ավելացրել Արթուր Սաքունցի ղեկավարած կառույցի դրամաշնորհի չափը, ուսումնասիրեցինք նաև ՀՔԱՎ-ի պաշտոնական կայքը, որտեղ մարտ ամսին տեղադրված տեղեկության մեջ նշվում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՔԱՎ-ը «ԲՀՀ-Հայաստան»-ից ստացել է 210.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։