|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացնելու որոշումը:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են: «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպման արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երկու կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՊՈԱԿ-ի միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը: