Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հերթական անգամ գերմանական Վերակառուցման եւ զարգացման բանկը (KFW) 4 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին` բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար:
Այս անգամ հիշյալ բանկը դրամաշնորհը հատկացնելու է Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի» իրականացման համար:
Այսօր դրա վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Հայաստանի ֆինանսների նախարարը եւ բնապահպանության նախարարը, գործադիր մարմնի երկու պաշտոնյաների ստորագրությունների կողքին իր ստորագրությունն է դրել KFW հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը:
Այդ գումարով նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի բնապահպանական վիճակը, ինչպես նաեւ խթանել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը: Բացի այդ` կարտադրվեն ապրանքներ` «կենսոլորտային արգելավայր» պիտակով:
Հիշեցնենք, որ գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորվել է նաեւ Արփի լիճ ազգային պարկի ստեղծումը: