|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժառանգություն»-ը համագործակցում է եւ լավ հարաբերություններ ունի «Ազատ դեմոկրատների» հետ, լինում են պարբերական հանդիպումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Պատասխանելով ՀԱԿ-ի հետ հավանական համագործակցության մասին yerkir.am-ի հարցին` Խուրշուդյանը նկատեց, թե կուսակցությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, անգամ` ամենաանպարկեշտների, եւ շտապեց ավելացնել, որ, անպարկեշտ ասելով, ամենեւին էլ ՀԱԿ-ին նկատի չունի: ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցությունը կուսակցության մամուլի խոսնակը կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների նման եւս կապեց ժողովրդի պահանջի հետ:
Մեկնաբանելով գնահատականներն այն մասին, թե «Ժառանգությունը» նոր խորհրդարան չի անցնի, Խուրշուդյանը նշեց, որ քաղաքական ուժերին ընտրում է ժողովուրդը, «ոչ թե ծախու սոցիոլոգներն ու քաղաքական տեխնոլոգները»:
Նա վստահեցրեց, որ ակնկալում են կրկնապատկել իրենց տեղերը խորհրդարանում: