Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր մերժված, բանտված, արտաքսված մշակույթը չի՛ դարձել այսօր մեր ժողովրդի սեփականությունը, խոսքը Լևոն Շանթի, Մուշեղ Իշխանի, Համաստեղի, Օշականի և այլոց մասին է, մի մշակույթ, որն ինքնին բացում է մեզ համար մի կարևոր ժամանակաշրջան, ի մասնավորի՝ արևմտահայ կյանքը. իր ելույթում նշեց «Դրօշակի» խմբագիր, Համազգայինի խորհրդի անդամ, արձակագիր Արտաշես Շահբազյանը Մուշեղ Իշխանին նվիրված գիտաժողովի զեկույցների շնորհանդեսի ժամանակ:
Հիշեցնենք՝ Համազգային հայ կրթամշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նվիրված գիտաժողովի զեկույցների շնորհանդեսը։
«Մեզ համար 19-րդ դարի երկրորդ կեսը և 20-րդ դարի սկիզբը պատմական շրջափուլ է, անկյունադարձային ժամանակահատված: Եկավ Խորհրդային Միությունը, դրեց երկաթե դարպասները, ասաց՝ կռիվ, կոնֆլիկտ, ամեն ինչ վերջացավ, և այդպես պահեց 70 տարի: Բայց եթե 700 տարի էլ պահեր, միևնույն է, այդ ամենը նորից վերադառնալու էր, քանզի պատմությունը, որն արհեստականորեն էր ընդհատվել, նորից պետք է զարգանար»,- նշեց Արտաշես Շահբազյանը:
Ըստ բանախոսի՝ այս ճանաչողությունը մեզ համար նաև մշակութային, ազգային քաղաքականության խնդիր է։ «Բոլորիս մտքում այսօրվա դառը իրականությունն է, և գուցե տասնամյակներ փորփրելու ենք և փնտրելու այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այսպես եղավ, գուցե նաև էսպես եղավ, որովհետև մենք մանկապարտեզից, դպրոցից պետականորեն չդրեցինք ազգային դաստիարակության խնդիրը: Սերնդի անդաստիարակ, հակազգային տեսակն ինչպե՞ս եկավ, դարձավ մեր կյանքի տերն ու փլուզեց մեր երկիրը, մեր իրականությունը, մեր երազները, մեր հեռանկարները»,- նշեց Արտաշես Շահբազյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։