|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 10-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Տոնի առթիվ ոստիկանության քննչական կորպուսի աշխատանքը բարձր գնահատեց և շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ստորաբաժանման գործունեությանը, առաջիկա անելիքներին և շնորհակալություն հայտնեց գնահատման համար: Հանդիսության ավարտին մի խումբ քննիչներ խրախուսանքների արժանացան հանրապետության գլխավոր դատախազի կողմից: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քննչական գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մասնագիտական տոնի և աշխատանքում ցուցաբերած նախաձեռնողականության ու արդյունավետության համար: