կարևոր
2071 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 10:37
Քաղաքական

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը. Պեսկով

Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու հարցում, «Известия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու կողմերն էլ, փաստորեն, վերջերս մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ավարտին հասցնելու աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը, բայց հասկանում է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը։

«Մենք չենք պարտադրում մեր միջնորդությունը, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները ոչ միայն ԱՊՀ-ի շրջանակներում, այլև մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում, որքան հնարավոր է շուտ կնքեն այս համաձայնագիրը։ Դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է Մոսկվայի համար»,- ընդգծել է Պեսկովը։