Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խոսելով անվտանգության ոլորտի մասին ՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,-նշել է նա:
«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, սպառազինությունների գնման կամ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման մասով, էլ չենք խոսում այս օրերին Վաշինգտոնում անցկացվող այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցության մասին: Այս ամենը չի կարող ծայրահեղ ափսոսանքից բացի այլ բան չառաջացնել», - հայտարարել է նա։
Գալուզինի խոսքով, «նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի» ռազմավարական պարտությունն է, Երեւանն իր ձեռքերով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում ՝ ի վնաս այդ թվում սեփական անվտանգության:
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր ծախսերը»,- հավելել է նա։