|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության մակարդակը նախագաhական ընտրություններից մեկ ամիս անց վերջին 5 տարվա համար ռեկորդային անկում է գրանցել՝ 55,3%-ից հասնելով 48,4%-ի. հայտնում է Ведомости-ն:
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշել է, որ բնական գործընթաց է, քանի որ ռուսների մեծ մասն ապաքաղաքականացված է ու քաղաքական թեմաներով է հետաքրքրվում միայն ընտրական քարոզարշավների կամ արտակարգ դեպքերի ժամանակ:
Ըստ նրա` վարկանիշի անկումը կապված է նաև Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի ու միջազգային հարթակում Ռուսաստանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետ: