Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե թենիսի կորտերը չեն համապատասխանում այգու տրամաբնությանը՝ անհեթեթություն է»,-Մեդիա կենտրոնում «Պատմական թենիսի կորտերը՝ հանրային գերակա շահ․որտե՞ղ է հանրային շահը» թեմայով քննարկմանը հայտարարեց ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը։
«Ընդհանրապես տրամաբանություն չկա քաղաքապետի ասածի մեջ, որովհետև այգին ընկալել որպես միայն զբոսնելու տեղ անհեթեթ է․ նույն տրամաբանությամբ կարելի էր քանդել, ասենք, Կամերային երաժշտության տան շենքը և ասել՝ պատ է, չի թողնում մարդիկ տեղաշարժվեն, կամ՝ Շախմատի տունը․․․ Ցանկացած իշխանությանը պետք է ձեռք տար այս իրավիճակում հանդարտեցնել հասարակությանը, բայց հակառակն է․ իշխանության ներսից է գցվում ռումբը, որը մարդկանց ապշեցնում է»։
Ճարտարապետը նշեց, որ թեև ինքը հուսով է, որ նրանց չի ստացվի քանդել, բայց հակառակ դեպքում Ավինյանը պատմության մեջ կմնա կորտերը քանդելով։
«Ես համոզված եմ, որ նույն ՔՊ-ի անդամների 90 տոկոսն առավոտյան արթնացավ և այդ որոշումից շշմեց, թե ինչու են որոշել քանդել, երբ չկա նման պահանջ։ Նա համոզմունք հայտնեց, որ նման քայլը պակասեցնելու է ՔՊ-ի էլեկտորատը։
Մանրամասն՝ տեսանյութում։