|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում։ Մինչ իշխանությունը փորձում է գլուխ հանել հանրային տրամադրությունները ցնցած այս կամ այն խնդրից, արտախորհրդարանական ուժերի շրջանում համախմբման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Բանակցությունները, քննարկումները դարձել են գրեթե ամենօրյա։ Սրան գումարած, իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է։ Այս ամենի համար հող են նախապատրաստում նաեւ իշխանության իրար հաջորդող սխալներն ու հասարակության շրջանում հիասթափության մեծացումը։
Մեր աղբյուրի պնդմամբ` ամեն վայրկյան ներքաղաքական բեկում կարող է լինել, քանի որ «քնած», դադար վերցրած ուժերը պատրաստվում են նոր թափով խաղի մեջ մտնելու։ Ի դեպ, միայն արտաքուստ է թվում, թե արտախորհրդարանական համախմբում չկա, իրականում կա մի կորիզ, որը, անկախ տարակարծություններից, որոշել է ամեն ինչ մի կողմ դնել ու ազատվել Փաշինյանի իշխանությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։