կարևոր
6091 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 19:20
Հասարակություն

Մահացել է Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուս»-ում օգնել է մարդկանց փրկել

Մահացել է Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուս»-ում օգնել է մարդկանց փրկել

Մահացել է մարդկանց «Կրոկուս»-ից  փրկելու պահին օգնության հասած սրտացավ անցորդներից մեկը՝ Կարեն Ենգիբարյանը: Ըստ Mash.ru-ի՝ նա շմոլ գազ էր շնչել և սաստիկ մրսել, քանի որ իր բաճկոնը տվել է տուժածի։

35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին «Կրոկուս»-ի մերձակայքում է եղել։ Համերգասրահի տանիքին ծուխ տեսնելով՝ վազել է դեպի գլխավոր մուտքը։

Նա մարդկանց ծխից հանել է, տարել բժիշկների մոտ ու հետ գնացել տուժողների մոտ, որոնցից մեկին է տվել իր արտահագուստը։

Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։ Նա ածխածնի օքսիդ է շնչել և մրսել. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:

Կարենը հոսպիտալացվել է «սուր շնչառական վարակ» ախտորոշմամբ: Նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին կտրուկ վատացել է։ Կարենին փրկել չի հաջողվել։

Վաղը Մոսկվայի հայկական տաճարում տեղի կունենա Կարենի հոգեհանգստի արարողությունը։ Հայ երիտասարդը հաճախ է եկեղեցի գնացել, օգնել է տաճարի մաքրության աշխատանքներին և մասնակցել պատարագին։

Երեք տարի առաջ նա ամուսնացել էր, մանկուց էլ երկրպագում էր Մոսկվայի «Սպարտակին»։