Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն ու Հայաստանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի վերջնական տեսքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլը տեսնում է կողմերի քաղաքական կամքը՝ համաձայնագիր կնքելու համար, փոխանցում է kommersant.ru-ն։
«Մենք իսկապես հայտարարում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Իհարկե, ոչ որակի հաշվին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պարոն Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի շարժին՝ պայմանավորվածությունների հասնելու համար։ Նրա կարծիքով, համաձայնագրի կնքումը օգտակար կլինի երկու երկրների և ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ աղբյուրի՝ կողմերը կարող են խաղաղության պայմանագիր կնքել «Ամանորից հետո»։