Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս հանրահավաքը ազգային հանրահավաք է։ Սրանից ճիշտ 3800 տարի առաջ Արա Գեղեցիկ արքան սիրում էր որս անել և բարձրանալ Կուր և Արաքս գետերի արանքում գտնվող այն տարածքը, որը մեր մտածողության մեջ ժողովուրդն անվանեց Արայի անտառ, այլ կերպ ասած Արայի ցախ՝ Արցախ։ Արցախը հարուստ է գետերով, իսկ աշխարհը այսօր լուրջ ջրային խնդիր ունի։ Ջրի ավելի քանի 20 տոկոսը մեր տարածքում է, իսկ դրա առավելագույն մասը Հայաստանում է։ Այս մասին նոյեմնբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Միայն Քարվաճառից սկիզբ են առնում 4 խոշոր գետեր՝ Թարթառ, Խաչեն, Որոտան ,Արփա։ Արփա գետը հասնում է Սևանա լիճ, որից հետո հասնում է Երևան՝ խմելու ջրով ապահովելով մեզ բոլորիս։ Չկա՛ Քարվաճառը, չկա՛ Արփան և չկա՛ Սևանա լիճը։ Որոտան գետը ջրով է ապահովում ամբողջ Սյունիքի մարզը։ Չկա Որոտան գետ, չի լինելու Սյունիքի մարզ։ Թարթառ և Որոտան գետերը ջրի աղբյուր են մեր, Արցախի ժողովրդի համար։ Թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի տիրանա մեր հանքային, հումքային ռեսուրսներին, մեր ջրին»։
Նրա խոսքով՝ Ադբեջանում երաշտ է, 60 տոկոսով կրճատվել է Կուր և Արաքս գետերի ջուրը, կրճատել է Թուրքիան։ Թշնամին փորձում է տիրանալ մեր ջրհավաք ավազանին․
«Բայց Արցախում ջրից բացի ուրիշ բաներ էլ ունենք։ Արցախում է ոսկու համաշխարհային պաշարներից մեկը՝ ԲԵրձորում բացահայտվել է ոսկու մի հսկա հանք, որտեղ կա ավելի քան 50 միլիարդ դոլարի պաշար։ Ինչո՞ւ այդքան հեշտ տրվեց Բերձորը, որպեսզի կարողանա տեղավորել 2000 մարդու։ Արցախը տալով մենք հարստացնում ենք թշնամուն։ Արցախում և Սյունիքում կա ուրանի պաշարներ։ Թուրքիայում հայտնաբերվել է 9000 տոննա ուրան, որը Թուրքիայի համար հսկայական պաշար է, 1 կգ ուրանը 1000 դոլարից ավել է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Արցախը մեզ համար է հայրենիք, թշնամու համար՝ հարստություն․
«Թշնամու ամբողջ թիրախը Սևանա լիճն է։ Արդեն կանգնած են Գեղամա սարի վերևում։ Եվս մեկ նահանջ մեր կողմից, և թշնամին կհայտնվի Սևանա լճի ափին։ Պատրա՞ստ ենք տեսնել Սևանա լիճում ադրբեջանական նավեր։ Թշնամին խնդիր ունի գրավել Վարդենիսից մինչև Ճամբարակ, Փամբակ, Գեղամասար և առաջ գալ։ Դրա մասին հայտարարվել է։ Արցախը հանձնելուց հետո կորցնելու ենք Հայաստանը։ Թշնամու հաջորդ թիրախում Տավուշի մարզն է, քանի որ խնդիր ունի Վրաստանը գրավելու»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ սրանից 900 տարի առաջ Սելջուկ թուրքերը ասում էին՝ հայերի անհնար է հաղթել, եթե նրանց չբաժանենք և չխաբենք փողով։
«Այսօր էլի թոշակ բարձրացնելով փորձում են անել նույն բանը։ Հանուն այդ բաների պատրա՞ստ ենք վաճառել մեր հայրենիքը, իհարկե՝ ոչ։ Այդ «խաղաության պայմանագիրը» տանելու է մեզ կործանման։ Մեզ պե՞տք է այդ պայմանագիրը։ Հաղթանակ տանում են ոչ թե մուրալով, այլ՝ պայքարելով»,- ասաց նա։