|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր կնքվի, ոչ թե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը։
Պարբերականի տվյալներով` Պարսից ծոցի երկրները գոհ չեն համաձայնագրից, որը նախատեսում է նեղուցի բացում և անցնող նավերի նկատմամբ իրանական վերահսկողության պաշտոնականացում։
«Սակայն Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնագիրն ավելի նախընտրելի են համարում, քան ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական գործողությունները, որոնք կվտանգեն արաբական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները», - ասվում է հրապարակման մեջ։