Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազելում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են լինելու հաջորդ բանակցությունները, ասել է.
«Բանակցություններին այլընտրանք չկա։ Դա է մեր սկզբունքային դիրքորոշումը։
Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։
Ադրբեջանն իր սադրիչ հայտարարարություններով, իր գործողություններով, չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում: Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը»:
Այն դիտարկմանը, որ վերջին հայտարարությունում կողմերին կոչ է արվել համապարփակ համաձայնություն նախապատրաստել, որը, կարծես, համահունչ է այն ձևակերպմանը, որի մասին պարբերաբար նշում է Մամեդյարովը, Էդվարդ Նալբանդյանը նշել է.
«Դա այդքան էլ այնպես չէ, ինչպես որ ասում է Մամեդյարովը, նա այդպես մեկնաբանում է, փորձում է ներկայացնել իր ցանկացածը` որպես իրականություն: Եռանախագահները առաջին հերթին հղում են կատարում հայտնի հինգ հայտարարություններին: Իսկ ի՞նչ է ասվում եռանախագահող երկրների ղեկավարների այդ հինգ հայտարարությունների մեջ` պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակումը:
Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը։