|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ լսողության հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով-մորով» անելու դիմաց իր պարգեւատրմանը:
Չնայած այդ պաշտոնի թեկնածուները բավականին շատ էին, տրվում էր նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար, նախագահի վերահսկողության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի անունը: Սակայն մարտի 1-ը Վահագն Հարությունյանի միակ «հմայքը» չէ, նա ռուսաստանյան «Մոնարխ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի քրոջ որդու (վերջինս է դե ֆակտո ղեկավարում «Մոնարխը») մանկության ընկերն է, ասել է թե` Վ. Հարությունյանի թիկունքը նույնքան պինդ է, որքան պինդ էր Գառնիկիչի թիկունքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում