Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը չբարձրաձայնված վերջնաժամկետ է, երկու կողմն նման ցանկություններ ունեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքվի:
«Դա ինչ-որ լռելյան վերջնաժամկետ է, երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն: Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 կմ2 տարածքը մեր համար քննարկման առարկա երբևիցե չի կարող լինել: Եվ խաղաղության պայմանագիրն, ըստ իս, պետք է հնարավորինս արագ կնքվի»,- ասաց Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ, ԱԺ նախագահն ընդգծեց, որ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զորքերը պետք է անհապաղ դուրս գան:
«Մենք դրա մասին մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ ասել ենք»,- ընդգծեց Սիմոնյանը, հավելելով, որ այլ պարագայում չի պատկերացնում առաջ շարժվելը: