Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը երկու որոշում ընդունեց, որոնցից մեկի ուսումնասիրությունը ծնում է նաև Վրաստանում (հատկապես՝ Ջավախքում) ապրող մեր հայրենակիցների՝ սեփական մեքենաներով ՀՀ տարածք մտնելու իրավական գործընթացին սերտորեն առնչվող որոշ առանցքային հարցեր։
Որոշմամբ առաջարկվում է ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառել դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզիկական անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսային մարմիններին ներկայացնել ապահովում՝ տրանսպորտային միջոցի ազատ շրջանառության համար բաց թողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումարի տեսքով՝ վճարելով այդ գումարը մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ Այս միջոցը կոչված է տրանսպորտային միջոցի «ձևական» ժամանակավոր ներմուծումը ոչ շահավետ դարձնելու։
Չնայած որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս սահմանափակումը չի ազդի իրենց անձնական ավտոմեքենայով ՀՀ տուրիստական կամ գործնական այցելություններ իրականացնող օտարերկրացիների նկատմամբ, այդուհանդերձ, նախորդիվ նշված «երկքաղաքացիները» եզրույթը ծնում է հետևյալ հարցերը.
Yerkir.am-ը նշված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, որից ստացել է հետևյալ պատասխանը.
«Հարգելի պարոն Սարգսյան
Ձեր գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության համաձայն՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելու պայմանով, բացառությամբ անդամ պետությունների այն ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների աշխատողներ, միջազգային կազմակերպություններին կից՝ անդամ պետությունների ներկայացուցիչներ են:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից նախկինում ժամանակավոր ներմուծված և Միության մաքսային տարածքից չարտահանված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության դեպքում, այդպիսի անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետություններում գրանցված երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելու պայմանով:
Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի համաձայն՝ անդամ պետության անձ է համարվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձը, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունը, ինչպես նաև անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձը, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատերը, իսկ նույն կետի 11-րդ ենթակետի համաձայն՝ օտարերկրյա անձ է համարվում անդամ պետության անձ չհանդիսացող անձը։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում հիշատակված դեպքերում ենթակա է ապահովման միայն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված եղանակով: Նույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ վերոգրյալ կարգավորումները տարածվում են Միության անդամ պետության անձ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ օտարերկրյա անձանց նկատմամբ»։