Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Կոմպակտ դասի ավտոբուսների մատակարարումն արդեն սկսվել է, որոնք կլինեն 100 հատ. 30-ը դեկտեմբերին, 30-ը՝ հունվարին եւ 40-ը՝ փետրվարին: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հենց այդ ժամանակում էլ մտցնելու ենք գիծ, որովհետեւ հունվարին բավականին շատ գծեր փակվելու են: Այս ավտոբուսները միտված են այդ փակված գծերը չեզոքացնելուն: Ընդհանուր առմամբ, տրանսպորտային ցանցը, որը գծվել է WYG բրիտանական ընկերության կողմից նախատեսում է մոտ 850 շարժակազմ, այնտեղ կան եւ ավտոբուսներ, եւ տրոլեյբուսներ, բայց այդ ցանցը կարող է գործարկվել, երբ ամբողջ շարժակազմը կլինի: Դրա համար նախատեսում ենք անցումային ցանց ունենալ, եւ երբ ամեն անգամ նոր շարժակազմ կգա, կհամալրվի»,-ասաց Մարությանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել 8,5 մետրանոց 161 ավտոբուսների համար: «Հունվարի վերջին մրցույթը կբացվի, մատակարարումը կլինի 4-6 ամսվա մեջ: Դրա համար մոտ 7 մլրդ դրամից ավելի գումար է նախատեսվում: Երեւան քաղաքը դա գնելու է իր բյուջեով: Այս 100 կոմպակտ ավտոբուսները եւս գնել ենք մեր բյուջեով: Այս երկուսը միասին կլինի 261, բայց այդ Չինաստանից 9 տարի առաջ նվեր ստացած 249 ավտոբուսները եւս կաշխատեն: Նաեւ 12 մետրանոց 100 հատ ավտոբուսների մրցույթ կլինի, որոնք կլինեն «Եվրո 6» ստանդարտի: Մինչեւ տարվա վերջ այդ մրցույթը կհայտարարվի»,-ընդգծեց քաղաքապետը՝ հավելելով, որ այս վերջին մրցույթի համար կառավարությունը գումար պետք է հատկացնի: