|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հունիսի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի պետք է ունենա բժշկական ապահովագրություն, որը կգործի երկրում գտնվելու ողջ ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում բուժօգնությունը վճարովի է։ Այս առումով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նպատակահարմար է ունենալ առողջության ապահովագրություն: 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելիս բժշկական ապահովագրության առկայությունը պարտադիր է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունում։
Մայիսին Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways-ը թույլտվություն է ստացել Մոսկվա-Թբիլիսի թռիչքներ իրականացնել շաբաթական յոթ անգամ, գրում է RT-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանել էր ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ: