Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում աշխատող լրագրողների նոր հավատարմագրման գործընթացը դեռեւս չի ավարտվել, ինչը նշանակում է, որ առանց հավատարմագրերի լրագրողները կարող են ԱԺ մուտք գործել միայն անցաթղթերով` ներկայացնելով անձնագրերը: Այդ կարգը գործել է մշտապես, սակայն այս ամռանը լրագրողների համար ստեղծվել են անիմաստ խոչընդոտներ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այդ խոչընդոտները հիմնավորում է անվտանգության նկատառումներով: Այսօր անցաթուղթ ունեցող լրագրողներն անակնկալի եկան, երբ անվտանգության աշխատակիցները նրանց հարցրեցին. «Իսկ անցաթղթից բացի, թույլտվություն ունե՞ք»:
Yerkir.am-ի լրագրողի հարցին` ի՞նչ թույլտվության մասին է խոսքը, պատասխանեցին` վերևից` չնշելով «վերևի» ով լինելը: Անվտանգության աշխատակիցները նախ զանգեցին այդ «վերևին», զեկուցեցին, որ ևս երկու լրագրող է ժամանել, հայտնեցին լրատվամիջոցի ու լրագրողի անունը, որից հետո փոխանցեցին «վերև»-ի հարցը. «Դիկտաֆոն ունե՞ն, համակարգիչ ունե՞ն, ո՞ւմ մոտ են գնում»:
Անիմաստ հարցերից ու «վերև»-ին զեկուցելուց հետո հետո անվտանգության աշխատակիցը ասաց. «Պետք է սպասեք, մինչև «վերևից» թույլատրեն»: 10 րոպե սպասեցնելուց հետո նոր միայն ասացին, որ լրագրողը կարող է մտնել ԱԺ շենք: Մնացած լրագրողները շուրջ 40 րոպե սպասում էին անցակետում` մինչև «վերևից» իրենց էլ թույլ կտան անցաթղթերով ներս մտնել ԱԺ և իրականացնել օրենքով իրենց վերապահված գործառույթները: