|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պետական եկամուտների կոմիտեն, Yerkir.am-ի հաղորդմամբ, հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը: Այսպիսով` երեք տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների համար մաքսային վճարը հաշվարկվելու է շարժիչի յուրահատուկ դրույքաչափով։ Գումարվելու է նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկրված մեքենայի համար գրանցվի ուղևորային մաքսային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ ոչ անձնական օգտագործման նպատակով մեքենա ներկրելիս ֆիզիկական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում ավտոմեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019թ. դրույքաչափերով: