կարևոր
3772 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 13:44
Քաղաքական

Դավաճանության գովազդ Հ1-ով. Ավետիք Իշխանյան

Դավաճանության գովազդ Հ1-ով. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է

«Հեռուստաալիքները փոխելիս, պատահականորեն միացավ Հ1 կանալիզացիան։ Պետրոս Ղազարյանի զրուցակիցը Արման Բաբաջանյանն էր։ Բնականաբար արագ փոխեցի ալիքը։

Մի պահ պատկերացրեք, որ որևէ պատերազմող երկրում, պետական բյուջեով ֆինասավորվող, թիվ մեկ հեռուստաալիքով, որը սփռվում է երկրի ողջ տարածքով, եթեր տրվի փաստաթղթերը կեղծած, բանակից թռած, հարազատ մոր դեմ ցուցմունք տված դասալիքին։ Անհնար է պատկերացնել, այնպես չէ՞։ Նման բան անհնար է, որ լինի Իսրայելում, Պաղեստինում, Ադրբեջանում, Ռուսաստանում, նույնիսկ հայ առաջադեմների պաշտելի Ուկրաինայում։Ավելին, նման բան անհնար է պատկերացնել նաև հարյուրամյակ խաղաղության մեջ գտնվող Շվեյցարիայում և այլ երկրներում նույնպես։Եվ սա մանրուք չէ, այլ մտածողություն, ավելի ճիշտ՝ գովազդ լինել խարդախ, ամեն սրիկայության պատրաստ և հաջողությունը քեզ կուղեկցի, ինչպես մեզ՝ բոլոր քպ-ականներիս։

Այնպես չէ՞ , Պետրոս Ղազարյան, պարտության և դավաճանության գլխավոր գովազդու»։