|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանում աղջիկներին համոզում են ամուսնանալ առանց սիրո. հայտնում է Вести-ն: Չինաստանում էկրան է բարձրացել «Սերը չարժի, որ նրան սպասեն» կարգախոսով սոցիալական գովազդը:
Ըստ գովազդի հեղինակների՝ սերը բոլորովին էլ կարևոր չէ երիտասարդ աղջկա կյանքում։ Ամենակարևորն արագ ամուսնանալն է՝ բարեկամներին չվշտացնելու համար։
Հոլովակում երիտասարդ աղջիկը մի քանի անգամ այցելում է իր տատիկին, և նա հարցնում է թոռնուհուն, թե չի՞ ամուսնացել արդյոք, սակայն պատասխանը բացասական է լինում։ Անցնում են տարիներ, տատիկը մահվան շեմին է, սակայն թոռնուհին դեռևս չի ամուսնացել։ Հասկանալով, որ տատիկի ապրելուն քիչ ժամանակ է մնացել, չինուհին հասկանում է, որ այլևս ընտրելու ժամանակ չունի։ Եվ հոլովակի վերջում հարսանեկան զգեստով աղջիկն ուրախությամբ հայտնում է, որ ամուսնացել է։
Գովազդը մեծ քննադատության է արժանացել երկրում: