Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Անցած շաբաթ Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված 645 գովազդ է ապամոնտաժվել՝ նախորդ շաբաթվա 376-ի փոխարեն։ Այս մասին դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ զեկուցելով մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։
Ըստ վարչական շրջանների՝ ինքնակամ տեղադրված գովազդի ամենամեծ թվով ապամոնտաժումները կատարվել են Քանաքեռ-Զեյթունում՝ 143, Դավթաշենում՝ 90, Մալաթիա-Սեբաստիայում 76, Նոր-Նորքում՝ 74, Շենգավիթում՝ 65, Աջափնյակում՝ 51, Կենտրոնում՝ 50, Արաբկիրում՝ 45, Ավանում՝ 21, Էրեբունիում՝ 20, Նորք-Մարաշում՝ 6, Նուբարաշենում՝ 4։