կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 13:44
Հասարակություն

Մեր զինանշանը հիշեցնում է Philip Morris-ի կամ Marlboro-ի գովազդ. Սամվել Սևադա

Մեր զինանշանը հիշեցնում է Philip Morris-ի կամ Marlboro-ի գովազդ. Սամվել Սևադա

Պետք է համարձակություն ունենանք և մի օր հիմնը, դրոշն ու զինանշանը փոխենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան: Նրա կարծիքով` զինանշանն իր տեսքով հիշեցնում է Philip Morris-ի կամ Marlboro-ի գովազդ:

 

«Սովետական Հայաստանի զինանշանը լավն էր, միայն թե մուրճ ու մանգաղի փոխարեն խաչ կարելի էր նկարել: Զինանշանը պետք է պարզ լինի, թե չէ` հիմա դրսում մեկին հարցնեք, թե ինչ կա զինանշանի վրա, չեն հիշի»,- ասում է Սևադան` հավելելով, որ, ճիշտ է, ծախսերի հետ է կապված զինանշան փոխելը, բայց պետք է մի օր դիմենք այդ քայլին:

 

Ինչ վերաբերում է հիմնին, ապա, Սևադայի կարծիքով, Չարենցի «Ես իմ անուշ»-ը` Մանսուրյանի երաժշտությամբ, հիանալի հիմն կարող է լինել: «Այդ խեղճ ու կրակ հիմնը պետք է փոխվի, եթե անգամ Մանսուրյանի գրածը չեն ուզում, Արամ Խաչատրյանինը հո կա ու կա»:

 

Ըստ նրա` փոքր ազգերին բնորոշ հատկություն է, որ փորձում ենք զինանշանի վրա ցույց տալ, թե ինչքան մարտնչող ենք: «Մեր արձանները նայեք` բոլորի ձեռքին թուր է: Ա'յ մարդ, էդ ո՞ւմ դեմ ենք, է, թուր ճոճում, ի վերջո, մենք խաղաղասեր ազգ ենք»,- ասում է նկարիչը: