Փոխարժեքներ
16 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.19 |
EUR | ⚊ | € 430.63 |
RUB | ⚊ | ₽ 4.25 |
GBP | ⚊ | £ 510.82 |
GEL | ⚊ | ₾ 143.75 |
«Քննության սկզբնական փուլում ոստիկանները ցուցմունք են տալիս առ այն, որ քաղաքացիներին ձերբակալելու հրամանը տվել է Երևան քաղաքի վարչության պետի տեղակալը։ Հետո այդ տեղակալն է հարցաքննվում եւ ցուցմունք տալիս, որ ինքը այդպիսի հրաման չի տվել։ Քննությունը հայտնվում է փակուղում։ Որոշ ժամանակ անց այլ սուբյեկտ է հայտնվում՝ Երևանի վարչության հատուկ գումարտակի հրամանատարն ու իր վրա վերցնում այդ ծանր բեռը։ Հետո նա փաստաբանի հարցին ի պատասխան՝ ասում է, որ անվտանգությունն է նման պահանջ ներկայացնում, որ արարողակարգի անցկացման վայրը պետք է ազատվի, սակայն չի հստակեցնում թե ով է եղել քաղաքացիական հագուստով այն անձը, որ նման պահանջ է ներկայացրել» ,-ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված զինծառայողների ծնողների փաստաբանը՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Փաստաբանի խոսքով՝ 1 տարի 2 ամիս տևած քննությունը չի կարողացել պարզել, որ ով է եղել այդ անձը, որ ոստիկանության վերադաս հրամանատարությանը նման բան է հանձնարարել։
Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնց ուժով բերման էին ենթարկել ոստիկանական ուժերը։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։