Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած 15 օրերի ընթացքում մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները նոր բան չէին, մենք տեսել էինք հոկտեմբերի 27, մարտի 1, սակայն, այդ իրավիճակներից մենք դասեր չենք քաղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից իրականացվող բռնի գործողություններին, որոնց արդյունքում տուժել են նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Փորձը ցույց տվեց, որ որքան էլ խոսում էին բարեփոխված ոստիկանների մասին, նոր երիտասարդ ավյունով աշխատող ԱԱԾ-ի մասին կամ քննչական մարմինների գործուներության մասին, որ իբրև միջազգային չափանիշներով են սկսել աշխատել ՝ մարդու իրավունքները հարգելով, ամենևին էլ այդպես չէր: Մենք ունենք ագրեսիվ ոստիկաններ, այպիսի իրավիճակ, որ չկա երկուստեք պատասխանատվություն: Երկուստեք՝ իշանության և ընդդիմության կողմից: Այս իրավիճակում մենք ունեցանք տուժած լրագրողներ, որոնք կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը: Նրանք ընդամենը լուսաբանում էին իրադրաձությունները և դարձան քաղաքացիական հագուսոտվ մարդկանց թիրախը, ովքեր, որ իմանալով, որ լրագրողներ են, հարձակվեցին նրանց վրա, կոտրեցին տեսախցիկները, հետապնդեցին, ծեծեցին՝ ֆիզիկական և նյութական վնաս պատճառելով նրանց»,- ասաց Թովմասյանը: Նրա խոսքով՝ ՊՊԾ գնդի՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավելու առաջին օրերին մեր երկրում գրեթե անիշխանություն էր, իսկ ընդդիմությունն ուներ մեկ պլան. «Ընդդիմությունն ուներ միայն պլան Ա՝ ինչպես պետք է սկսի զինված հարձակումը, իսկ թե դրանից հետո ինչ է լինելու, եթե հասարակության լայն աջակցությունն իրենք չունեն, չկար այդպիսի ծրագիր, որի արդյունքում մենք ունեցանք այս տխուր պատկերը»:
Ի դեպ, բանախոսն ընդգծեց, որ, ընդդիմություն ասելով, նկատի ունի ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավոման անդամներին, այլ նաև նրանց աջակցող ուժերին, ովքեր, որ որոշ դեպքերում թողեցին հասարակությանը միայնակ ոստիկանների հետ բախումների ժամանակ և դրա համար կրեցին զրո պատասխանատվություն:
Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողների պատասխանատվությանը՝ նշեց. «Գլխավոր դատախազությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ զբաղվում է բռնության ենթարկված և իրենց տեխնիկան կորցրած լրագրողների հարցերով: Եթե այս անգամ էլ այնպիսի քննություն տարվի ինչպես նախորդ տարի Բաղրամյանում տեղի ունեցած դեպքերի ընթացքում տուժած լրագրողների գործում, մենք կունենանք ավելի վատ իրավիճակ և մեր երկրում ավելի կխորանա անպատժելության մթնոլորտը»:
Թովմասյանի խոսքով՝ ոստիկանությունը պետք է հրապարակավ բացատրություն տա, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր թիրախավորել էին լրագրողներին:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ իր խոսքում նշեց, որ դասական մոտեցմամբ, բոլոր օրինակները ցույց են տալիս՝ վտանգավոր է, երբ կա բողոքող հասարակություն, ցուցարարներ և չկա բուֆերային քաղաքական ուժի ներկայություն:
«Նման իրավիճակում լրագրողների համար շատ դժվար է աշխատել: Հայաստանում լրագրողներին չեն սիրում: Բողոքող հասրակությունը, չունենալով պաշտպանություն, մենակ մնալով ոստիկանների հետ, որոնք բռի են, ստացվում է, որ զոհ են դառնում լրագրողները: Սա մեր երկրի իրական վիճակն է ցույց տալիս: Նույնիսկ հիմա, երբ թվում է, որ վնասազերծվեց այդ խումբը, բայց հանգուցալուծումը չկա: Ակնհայտ դարձավ այն , որ մենք չունենք բոլորի կողմից ընդունելի այն քաղաքական ուժը, որը կարող է այստեղ դեր կատարել: Չկան այն ուժերը, որոնք կարող են արանքում մի բան անել և, այս առումով, վակուում է, ինչը նշանակում է, որ լրացնողները կարող են լինել ոչ միան մեր երկրից, այլ նաև դրսի ուժերից»,- ասաց նա:
Ի դեպ, Ավետիքյանի խոսքով՝ այն ուժերը, որոնք մինչ այս պահը լուռ էին, արդեն կսկսեն խոսել.«Հիմա սոխակ կկտրեն այն մարդիկ, ովքերն 15 օր լուռ էին»,- ասաց նա՝ հավելելով. «Այնտեղ լրագրող մասնագետն էր պատժվում, թիրախավորվում է լրագրողի աշխատանքը»: