Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների: Այնուամենայնիվ ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ իբրև թե ցուցարար: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Այս պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հենց նրանք են այն սադրիչները, որոնք շշեր կամ այլ առարկաներ նետելով սկսում են խժդժություններ` ոստիկանության համազգեստավոր ծառայողների համար զանգբածային ձերբակալություններ սկսելու առիթ տալու համար:
Հետայսու կամ ես կամ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին (որոնք էլ ինձ շատ լավ գիտեն):
Ավելացնեմ նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի ժամանակ պետք է լինի ոչ թե նորմ, այլ` բացառություն: Բուն ուժի կիրառման ժամանակ գործում է հավաքի մասնակիցների բազմազանության սկզբունքը և ուժի հասցեատերը չի կարող լինել խաղաղ ցուցարարը: Ավելին` մեկ երկու շիշ նետելու փաստն ինքնին հիմք չէ զանգվածային ձերբակալությունների համար:
Ոստիկաննե´ր մի ալարեք ու կարդացեք «խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանների գործունեության վերաբերյալ» ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ձեռնարկը (https://www.osce.org/files/f/documents/c/6/425663.pdf):
Ինչ վերաբերվում է կարմիր բերետավորների կողմից ցուցարարներին ծեծելու դեպքերին, ապա դա հանցագործություն է, որի համարժեք արձագանքը ոչ թե ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելն է, այլ` քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելն ու դատախազության կողմից հանրայինք քրեական հետապնդում հարուցելը: Տվյալ դեպքում, այս շարժման շրջանակներում դեռևս որևէ ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել: Ի հակառակ սրան` ձերբակալվում են օբյեկտիվ ապացույցներով անմեղ անձինք:
Ոստիկանության ու քննչական կոմիտեի այս փոխլրացնող ապօրինի գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ կատարվողը քաղաքական իշխանությունների ուղիղ ցուցման արդյունք են»: