|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուշագրավ բացահայտումներ են ի հայտ գալիս Կ.Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության վերաբերյալ:
Ըստ CNNTurk-ի՝ սպանության պահին քաղաքացիական հագուստով 6 ոստիկան հետևել են Դինքին սպանող Օգյուն Սամասթին: Մինչ սպանություն կատարելը` մարդասպանը 3 անգամ զանգահարել է քաղաքային հեռախոսներով, սակայն նրա հեռախոսազրույցների ձայնագրությունները չեն ուսումնասիրվել, իսկ հեռախոսային խցիկները, որտեղից զանգահարել է Սամասթը, սպանությունից անմիջապես հետո տեղափոխել են:
Հեռախոսազրույցների ու տեսախցիկների արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ քաղաքացիական հագուստով 6 ոստիկաններ հետևել են մարդասպանին թե\' սպանությունից առաջ, թե\' հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օգյուն Սամասթը նամակ էր գրել՝ խնդրելով իրեն տեղափոխել Պոլսի բանտերից մեկը, որպեսզի կարողանա մասնակցել Դինքի գործով նոր դատավարություններին և ցուցմունք տալ: