|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Թուրքիայում ՆԳ նախարարության միջամտությամբ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում կրկին հայտնվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ըստ «Ակօս»-ի՝ նրա դեմ ցույցերը մինչ օրս շարունակվում են: Քուրթուլուշ և Ֆերիքոյ փողոցներում փակցվել են Աթեշյանի լուսանկարով թռուցիկներ, որոնց վրա սև ֆոնով փակված են նրա աչքերը: Հայտնի է դարձել, որ անհայտ անձանց կողմից փակցված թռուցիկների գործով ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նախորդ շաբաթ քաղաքացիական հագուստով ոստիկանները վերոնշյալ փողոցներում գտնվող մի շարք աշխատավայրերում և տներում որոնողական աշխատանքներ են իրականացրել: Սոտւգումներ անցկացնելու նպատակով նրանք նաև վերցրել են փողոցներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:
Պարզվել է՝ ոստիկանները թռուցիկները հնարավորինս հեռացրել են փողոցներից:
Փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցներում թռուցիկ փակցնելը հանցանք չի համարվում այնքան ժամանակ, քանի դեռ դրանցում հանցագործություն ենթադրող տարր չի պարունակվում: