Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ոստիկանության կիրառած ուժի հետևանքով տուժած ակտիվիստներից մեկը, yerkir.am-ին պատմելով դեպքի մասին, նշեց, որ ակտիվիստներին ցրելու գործում մեծ դերակատարություն են ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանները: «Քաղաքացիական հագուստով անձինք աջ ու ձախ խփում էին, մարդկանց հայհոյում, մեր հետևից վազում…»,- ասաց նա:
Yerkir.am-ն այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ դրանք ոստիկանության օպերատիվ աշխատակիցներն են եղել, ովքեր «police» գրությամբ թևկապներ են կրել:
Դիտարկմանը, թե, ականատեսների և բերման ենթարկվածների խոսքով, ինչպես նաև հրապարակված տեսանյութերում թևկապներով ոստիկաններ չեն երևում, Ահարոնյանը պատասխանեց. «Գուցե չեն նկատել դրանք, չի բացառվում, որ մեկ-երկուսի թևկապը գործողության ժամանակ ընկել է»: