կարևոր
571 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-22 23:54
Հասարակություն

Մեր մանկության կուպոնը...

Մեր մանկության կուպոնը...

Էսօր հայկական դրամի օրն է` 30֊ամյակը։

Շատերը իրենց հիշողությունների ծալքերից հետաքրքիր դրվագներ պատմեցին 1990֊ականների դժվարին տարիների մասին։

Վրաստանում էլ կուպոնը մտավ 1993֊ի ապրիլին (արժույթն ուժի մեջ մնաց մինչ 1995֊ը` ընդամենը 2 տարի, հետո լարին մտավ շրջանառության մեջ մինչ օրս)։

Ես էլ հիշում եմ իմ մանկության կուպոնը. այն այնքան էր արժեզրկված, որ տառացիորեն տոպրակներով էինք առևտուր անում էդ փողով։ Երկար տարիներ արկղերով կուպոն ունեինք տանը, որոնցով մանկության օրերին խաղում էինք միլիոնատեր։ Ինչու՞ միլիոնատեր, քանի որ այդ արժույթի թղթադրամներից շատերը տառացիորեն միլոնանոց էին։ Դրանք այն աստիճան էին տպավորվել ինձ մոտ, որ ես երկար տարիներ միլիոն բառը պատկերացնում էի կուպոնի տեսքով...

Հիշում եմ էսօրվա պես, որ կուպոնով առևտուր անելիս կարող էիր հանդիպել վաճառողի անթաքույց դժգոհությանը, իսկ եթե հարսանիքներին, սգո կամ այլ արարողություններին կուպոնով էիր նվիրատվություն կատարում, դա արդեն խիստ անպատվաբեր էր, խայտառակվելու աստիճանի վատ բան։ Էդպեսիսի մարդկանց մշտապես բամբասում էին, երբեմն ծաղրում իբրև ժլատի կամ աղքատի։

Հիշում եմ` մի ուսուցիչ վիճված էր մի երաժիշտի հետ, և հարսանիքին վերջինիս պատժելու համար կուպոնով էր երաժշտություն պատվիրել...

Մոդան ու ընդունվածը ռուսականն էր իհարկե։

Հա, իսկ երբ փոխվելու օրերն էին, մենք մեր հարևան Տուրցխ գյուղի տոնավաճառից մի քանի տոպրակ կուպոնով ինձ համար մի մանկական երգող ժամացույց առանք, որին Մոնթանա էի ասում, այժմ չգիտեմ` ֆիրմայի անունն էր, թե ինչ...

Վահե Սարգսյան

Պատմաբան,

Yerkir.am կայքի խմբագիր