Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
««Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքը տևական ժամանակ է՝ անմխիթար վիճակում է։
Պետական գերատեսչությունների կողմից անտարբերության մատնված այս շենքում գրեթե ամեն օր մասնակի փլուզումներ են տեղի ունենում։
«Վառեմ-մարեմի» պատշգամբը ևս, որտեղ սիրում են լուսանկարվել զբոսաշրջիկները, փլուզման եզրին է։
2023 թ․ «Տաշիր» Բարեգործական Հիմնադրամը ցանկություն է հայտնել վերականգնելու շենքն ու նվիրելու համայնքին, սակայն, 9 ամիս անց շենքը նույն վիճակում է․ բյուրոկրատական ընթացակարգերը ավելի մեծ նշանակություն ունեն այս իշխանությունների համար։
Ներկայումս քննարկվում է մինչ 2027 թվականը շենքը վերականգնելու մասին, այն դեպքում, երբ հայտնի չէ, թե արդյո՞ք Գյումրու այցեքարտը դարձած և պատմամշակութային արժեք ունեցող շենքը կդիմանա 1, 2 կամ 3 տարի։
Շենքի փրկության համար քաղաքացիների կողմից նախաձեռնվել է ստորագրահավաք։
Ես նույնպես հետամուտ եմ լինելու խնդրին՝ բարձրաձայնելով, պահանջելով, համատասխան գերատեսչություններին գրություններ ուղարկելով»։