Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը:
-Գևորգ, վերադառնանք վաղ անցյալ: Ինչո՞ւ ընտրեցիք դարպասապահի դիրքը:
-Երբ 10 տարեկան էի , մարզվում էի <<Դինամո>>-ում, խաղում էի որպես պաշտպան: Մի օր մեր հիմնական դարպասապահը հիվանդացավ, իսկ մենք 3 օր անց հանդիպում ունեինք: Մարզիչը մի քանի ֆուտբոլիստների փորձարկեց դարպասապահի դիրքում, այդ թվում ՝ ինձ, և ընտրեց հենց ինձ:
Այդ օրվանից մնացի դարպասապահ: Առաջին խաղում խոշոր հաշվով պարտվեցինք, բայց մարզիչը շարունակեց դարպասը վստահել ինձ: Երբ <<Դինամո>>-ն սկսեց այլևս չգործել, տեղափոխվեցի <<Փյունիկ>>-ի պատենական թիմ: Ցուրտ ու մութ տարիներին մեր թիմից շատերը թողեցին ֆուտբոլը, բայց ես մեծ երազանքներ ունեի, և պարտաճանաչ ներկայանում էի իմ մարզումներին:
-Ո՞րն է եղել մանկության երազանքի թիմը, որտեղ ցանկացել եք խաղալ:
Միշտ երկրպագել եմ անգլիական <<Մանչեսթեր Յունայթեդ>>-ին: ՄԱնկության տարիներիս երազանքն էր: Երբ գնում էի պարապմունքների , իմ միտքը միայն դա էր, որ խաղալու եմ <<Մանչեսթեր>>-ում:
-Ո՞վ է եղել դարպասապահի Ձեր իդեալը: Եղել է այդպիսի դարպասապահ , ում ցանկացել եք նմանվել :
Շատ դարպասապահներ են եղել, որ երկրպագել եմ: Բայց նրանցից կառանձնացնեյի Դանիացի Պետր Շմեյխելին: Նրա խաղը նայելով ես շատ բան եմ սովորել, ու կատարելագործվել :
-Հիշու՞մ եք Ձեր բաց թողած առաջին գնդակը :
1997 թվականին, Երևանի <<Երևան>> ակումբին պարտվեցինք 5-1 հաշվով: Այդ ժամանակ <<Դվին>>-ի ֆուտբոլիստ էի:
-Երբ առաջին անգամ հրավեր ստացաք ֆուտբոլի ազգային հավաքականից, ի՞նչ մտածեցիք, սպասո՞ւմ էիք դրան:
Հայաստանի հավաքականից առաջին անգամ հրավեր ստացա 2004-ին , ինչն անակնկալ էր ինձ համար: Այդ օրը պետք է գնայինք խոսքկապի, դրա պատճառով չգնաց խաղին :
Առաջին հանդիպումս Անդորրայի դեմ էր՝ 2005 թ-ին: Հաղթել ենք 0:3 հաշով:
-Ըստ Ձեզ, ի՞նչը խանգարեց մեր հավաքականին ԱԱ-2014-ի ուղեգիր նվաճել:
Նախընտրական փուլում մենք լավ և վատ խաղեր ունեցանք : Մեզ խանգարեց անկայունությունը , նաև պահեստայինների կարճ նստարանը: Մեր խմբում ուժեղ հավաքականներ էին, իհարկե սենսացիա էր Մալթային պարտվելը սեփական հարկի տակ, բայց փառք ու պատիվ տղաներին, որ հոգեբանական նման ծանր պայմաններում կարողացանք հաղթել Դանիայի ուժեղ հավաքականին 0:4 հաշվով:
-Գևորգ, ի՞նչ կարծիքի եք ազգային հավաքականի 12-րդ խաղացողի մասին: Հայ ազգը երկրպագել գիտի՞:
Շատ կարևոր է մեզ համար մեր երկրպագուների դերը: Մենք ջերմության պակաս չենք զգում մեր հավաքականի խաղերին: Ցավոք ակումբային մակարդակով երկրպագուներին չենք համեմատի Իրանի առաջնության երկրպագուների հետ:
-Ե՞րբ կավարտեք Ձեր պրոֆեսիոնալ կարիերան:
Կխաղամ այնքան, որքան ֆիզիկական պատրաստվածությունս ների: Եթե լուրջ վնասվածքներ և խոչնդոտներ չլինեն դեռ երկար կխաղամ: Ես սիրում եմ ֆուտբոլը և հաճույք եմ ստանում դրանից:
Բայց, երբ զգամ, որ այլևս չեմ կարողանում խաղալ, կթողեմ ֆուտբոլը:
-Ի՞նչ ծրագրեր ունեք 2014-ի համար:
Անկեղծ ասած չեմ ցանկանում խոսել պլաններից, քանի որ իմ տարիների փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ չի լինում այնպես, ինպես պլանավորել ես: Ինչ լինում է թող լինի:
Սնահավատ եմ դարձել ֆուտբոլի <<ձեռքը>> (ծիծաղում է):
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ