կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 17:18
Իրավական

«Հաջող, ապե՛ր, գնա՛». խանդի հողի վրա սպանել է մանկության ընկերոջը

«Հաջող, ապե՛ր, գնա՛». խանդի հողի վրա սպանել է մանկության ընկերոջը
Վանաձորի բնակիչ` 37-ամյա Արամ Սարգսյանը շուրջ մեկ տարի առաջ՝ 2013թ. հունվարի 8-ին, սպանել էր իր  մանկության մտերիմ ընկերոջը, ինչպես նախաքննությամբ էր պարզվել՝ խանդի հողի վրա. գրում է «Փաստինֆոն»:
«Արամի կինը հենց նոր տարվա գիշերն նրան պատմել էր, թե տարիներ առաջ նրա ընկեր Մհերը իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել: Ու թեև կինն ասել էր, որ մերժել է ամուսնու ընկերոջ առաջարկը, բայց ամուսինը նախ ապտակել էր կնոջը, ապա սկսել ընկերոջից վրեժ լուծելու ծրագիր կազմել:
Հետագայում Արամն իր նախաքննական ցուցմունքում պատմել է, թե նախ որոշել է մի լավ ծեծել ընկերոջը կամ նվաստացնել նրան, բայց հետո վճռել է սպանել, քանի որ, իր խոսքով, նման սրբապղծություն անող մարդը չպետք է ապրի:
Եվ ահա հունվարի 8-ին գալով ընկերոջ մոտ՝ նրա մեքենայով միասին գործով գնացել են բանկ: Այստեղ էլ ճանապարհին, հենց ավտոմեքենայի մեջ էլ Արամը հանել էր դանակն ու հարվածել ընկերոջ կրծքավանդակի աջ կեսին, ապա ևս 9 անգամ՝ ձախ ազդրին:
Այդ ընթացքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սկսել գահավիժել: Բայց Արամը սառնասրտորեն համբուրել է իր ձեռքով սպանված մանկության ընկերոջ այտը և, ասելով՝ «հաջող, ապե՛ր, գնա՛», դուրս եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի:
Հետո նաև կնոջն է զանհագարել ու ասել, որ «իր անելունն արել է» ու Վանաձոր վերադառնալու փոխարեն՝ գնացել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ:
Ի դեպ, հետաքրքրական է, որ սպանվածի այրին այս պատմության սեփական տարբերակն է ներկայացրել դատարանում՝ հայտնելով, թե ամուսնու ընկերոջ կինն ինքն է նրան հետապնդել, իսկ իր ամուսինը մերժել է նրան ու խուսափել նրա հետ հանդիպելուց, ինչի հետևանքով 2 ընկերների ընտանիքների երբեմնի մտերմական հարաբերությունները վերջին շրջանում սառել էին:
Սպանվածի այրին ասել էր նաև, որ անձամբ է տեսել Արամի կնոջ՝ իր ամուսնուն դեռևս 2008թ. գրած SMS հաղորդագրությունը, որտեղ նա իր ամուսնուն իր հետ մի գիշեր անցկացնելու առաջարկ էր արել: Այս փաստն, ի դեպ, հետագայում հաստատվել է նաև Մհեր Գրիգորյանի բջջային հեռախոսահամարի զանգերի վերծանումներով»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: