|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ asekose.am-ի` հունվարի 11-ի երեկոյան կայացած` ՀՀԿ շտաբի նիստից հետո տեղի է ունեցել նախագահական ընտրություններից հետո հավանական քաղաքական վերադասավորումնների մասին խորհրդակցություն: Կայքը գրում է, որ ՀՀ վարչապետի հավանական թեկնածուն լինելու է Հովիկ Աբրահամյանը, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն՝ Գալուստ Սահակյանը, եւ որ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հրաժարվել է նախագահի` ԿԲ վերադառնալու առաջարկությունից:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս տեղեկատվությունը հորինվածք որակեց եւ վստահեցրեց, որ նման քննարկում չի եղել:
Գալուստ Սահակյանից, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք, թե ցանկանո՞ւմ է ԱԺ նախագահ դառնալ: Սահակյանը նախ կատակեց` ասելով, որ դա իր մանկության երազանք է, հետո հայտարարեց. «Ես իմ դերակատարումը ինձանով եմ պայմանավորում, նման խաղերի մեջ չեմ ընդգրկվել, այսինքն` ներիշխանական պայքարում, պաշտոնի հավակնելու մոտեցումների այդ խաղերում ես չեմ ընդգրկվել եւ չեմ էլ ընդգրկվելու»: