|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի: Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը: Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, եւ Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, վաղուց են պատրաստվում «մի բան տալ»: Իսկ հիմա` առավել եւս, քանի որ Գեւորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել:
Թերթի հարցին ի պատասխան` Սահակյանն ասել է. «Նման լուրեր տարածողներն ընդամենը պետք է կարդան օրենքի տառը. փակագծերը չեմ բացի, թող մի քիչ չարչարվեն-կարդան, իսկ ընդհանուր առմամբ, պարոն Հարությունյանն իր պաշտոնում է, աշխատում է, ես էլ, որպես ֆրակցիայի քարտուղար, աշխատում եմ իմ տեղում եւ բավականին լավ եմ զգում ինձ»: